Թուրքիայում ձերբակալվել է հերթական գեներալը10 հունվարի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայում ռազմական հեղաշրջման նախապատրաստության մեղադրանքով ձերբակալվել է թոշակի անցած գեներալ, Էգեյան զորքերի նախկին հրամանատար Խուրշիդ Տոլոնը, հայտնում է Zaman թերթը: Taraf կառավարական թերթի պնդմամբ, 2010թ Թուրքիայի ԶՈւ նախապատրաստել են «Բալոզ» («Մահակ»), ռազմական հեղաշրջման ծրագիր, որի նպատակն էր կառավարության տապալումը; Համաձայն այդ ծրագրի, բանակը մտադիր էր տապալել կառավարությունը քաոսից հետո, որը պետք է տիրեր զինվորականների կողմից կազմակերպված Ստամբուլի Fatih Camisi և Bayazid մզկիթների մոտ, ռազմական թանգարանի և թուրքական մի քանի կործանիչների պայթյունների արդյունքում: Հեղաշրջումից հետո պետք է սկսվեին զանգվածային ձերբակալություններ: Ինչպես գրում է թերթը, 2002-2003թթ կազմված ծրագրի տակ դրված է միայն նախկին գեներալ Չետին Դողանի ստորագրությունը: Թերթը նաև հայտնել է, որ փաստաթղթի հեղինակները բարձրաստիճան զինվորականներ են, ովքեր կասկածվում են նաև «Ergenekon» ծրագրի մասնակցության մեջ, որը ևս նպատակ ուներ տապալելու կառավարությունը: Այն ներառում է մոտավորապես 200 քաղաքագետների, լրագրողների, իրավաբանների, մանկավարժների, բարձրաստիճան ռազմական և ոստիկանության պաշտոնյաների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |