Թուրքիան չի միանա Իրանի դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Թուրքիան չի միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, որոնք մտադիր են սահմանել ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան, հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով չինական «Հուանցյու շիբաոյին»:

«Թեհրանի հանդեպ ճնշումն ուժգնացնելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամ լինելով սերտ առևտրային կապեր ունի Իրանի հետ, միանալ պատժամիջոցներին: Թուրքական կողմը հայտարարել է, որ հարգում է միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանել է ՄԱԿ-ը»,-ասվում է հրապարակման մեջ:

Ընդ որում, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ին չի հաջողվել համոզել Թուրքիային փոխել իր դիրքորոշումը:

ԵՄ երկրները մտադիր են էմբարգո մտցնել Իրանից նավթի ներմուծման վրա, եթե Թեհրանը չհամագործակցի միջազգային հանրության հետ միջուկային ծրագրի հարցում:

Անցած շաբաթ Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---