ՀՀԿ-ն աննպատակահարմար է գտնում ամբողջական անցումը համամասնական ընտրակարգին![]() 10 հունվարի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է ընդդիմադիր ուժերի առաջարկը, որի համաձայն Հայաստանը պետք է ամբողջապես անցնի համամասնական ընտրակարգի: Ըստ պատգամավորի, նման քայլի համար հարկավոր է ուղղումներ կատարել Սահմանադրության, հետո ընտրական օրենսդրության մեջ, ինչն անհնար է: «Քաղաքական տեսակետից ընդդիմության փաստարկներն այնքան էլ ծանրակշիռ չեն՝ արդարացնելու համար անցումը զուտ համամասնական ընտրակարգի…Առնվազն այժմ մենք դա համարում ենք աննպատակահարմար և ժամանակավրեպ»,-ասել է Սահակյանը: Հանրապետական պատգամավորը նշել է նաև, որ մեծամասնական համակարգը հնարավորություն է տալիս առավել ներկայացուցչական դարձնել խորհրդարանը, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հնարավորություն ունեն արծարծել խորհրդարանում իրենց ընտրողներին հուզող հարցերը: Նա նաև հավելել է, որ հեռավոր գյուղական շրջաններում մարդիկ հաճախ չեն ծանոթանում կուսակցության ծրագրին և, բնականաբար, վստահում են թեկնածուներին, որոնց անձամբ են ճանաչում: Սահակյանը նշել է, որ մի շարք զարգացած երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում գործում է 100-տոկոսանոց մեծամասնական համակարգ, այնպես որ դրա կարևորությունը չի կարելի ժխտել: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական համակարգից և ամբողջութայմբ անցնել համամասնական ընտրակարգի: Այս նախաձեռնությանը սատարեցին նաև ՀԱԿ-ն ու մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |