Իսրայելյան ԶԼՄ-ներ. Իրանը 2012 կիրականացնի 1 կիլոտոն լիցքով միջուկային փորձարկում10 հունվարի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Իրանն արդեն ընթացիկ 2012թ. նախապատրաստվում է իրականացնել ստորգետնյա միջուկային փորձարկում 1 կիլոտոն լիցքով: Այդ մասին, հղում անելով «իսրայելական աղբյուրներին», հայտնում է իսրայելական DEBKA կայքը, որը մասնագիտանում է անվտանգության, ռազմական քաղաքականության և հետախուզության ոլորտներում: Համաձայն DEBKA-ի, այժմ գաղտնիության բարձր մթնոլորտում իրականացվում է ստորգետնյա անհրաժեշտ հզորությունների ստեղծում: Իսրայելցի մասնագետների կարծիքով, փորձարկումը նման է լինելու նրանց, որոնք 2006-ին իրականացրել է Հյուսիսային Կորեան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այս հաղորդագրությունն այժմ լայնորեն մեջբերվում է Եվրամիության ԶԼՄ-ում: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն հաստատել է, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը մի համակարգում, որը ստեղծվել է Ֆորդո սարի ներքին թունելներում` մահմեդականների համար սուրբ համարվող Կում քաղաքի մոտակայքում: Ավելի վաղ հրատարակված վերջնական գնահատականների համաձայն, ԱՄՆ և Իսրայելի սպառազինությունում առկա հզոր ռումբերը, որոնք նախատեսված են ստորգետնյա շտեմարանների ոչնչացման համար, ի զորու չեն լինի ոչնչացնել սարի ներսում գտնվող օբյեկտները: Համարվում է, որ դրանք տեղակայված են ավելի քան 80 մ խորության վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |