Match World Dubai Cup – 2012 մրցաշարում «Շախտյորը» հայտնվել է B խմբում![]() 10 հունվարի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Match World Dubai Cup – 2012 մրցաշարի վիճակահանությունը: Առաջնությանը կմասնակցի նաև Դոնեցկի «Շախտյորը»: Հենրիխ Մխիթարյանի թիմը հայտնվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն ռուսական «Ռոստովը», թունիսյան «Էտուալ դյու Սահելը» և Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը: A խմբում կմրցեն «Զենիթը», «Բունեդկորը», Իրաքի օլիմպիական հավաքականը և «Քսամաքսը»: Խմբային փուլի շրջանակում յուրաքանչյուր թիմ երկուական հանդիպում կանցկացնի, որոնց արդյունքներն էլ կորոշեն երկու քառյակներից եզրափակիչ անցնող թիմերին: Մնացած մրցակիցները ևս մեկական հանդիպում կանցկացնեն հակառակ խմբի ակումբի հետ` բաշխելով մրցաշարի ամփոփիչ տեղերը: Հունվարի 19-ին «Շախտյորը» իր ուժերը կչափի Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ, իսկ հունվարի 21-ին` «Էտուալ դյու Սահելի»: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 23-ին, հաղորդում է sport-express.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |