Էրդողան. Իրավիճակը Սիրիայում սպառնում է վերաճել ազգամիջյան պատերազմի![]() 10 հունվարի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան իր մտավախություններն է հայտնել հարևան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ընդունելով Ստամբուլում սիրիական ընդդիմության պատվիրակությանը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ասադի ռեժիմի դեմ պայքարում կիրառել միայն խաղաղ միջոցներ: Իսկ Սիրիայի նախագահին Էրդողանը կոչ է արել հրաժարական տալ: «Իրավիճակը Սիրիայում սպառնում է վերաճել միջկրոնական, ազգամիջյան պատերազմի: Դա պետք է կանխել ցանկացած գնով,-ասել է թուրք վարչապետը:-Անկարան առաջատարի դեր կստանձնի, քանի որ քաղաքացիական պատերազմն այդ երկրում լուրջ խնդիրներ կառաջացնի Թուրքիայի համար»,-ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |