Քանդակագործ Դավիթ Երևանցին պարգևատրվեց Սփյուռքի նախարարության մեդալով![]() 10 հունվարի 2012 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ֆրանսահայ քանդակագործ Դավիթ Երևանցուն պարգևատրեց նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով` Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար: Անվանի քանդակագործը նշանակալի ներդրում ունի Սփյուռքում հայապահպանության և Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում: Դավիթ Երևանցու գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում: Միայն Փարիզում և նրա արվարձաններում տեղադրված է Դ.Երևանցու` Հայոց Ցեղասպանության թեմայով երեք գործ: 2009թ. Երևանում բացվեց Դավիթ Երևանցու հեղինակած Վիլյամ Սարոյանի արձանը: Շուտով պատրաստ կլինի, իսկ ապրիլի 23-ին հանդիսավորությամբ կբացվի հեղինակի «Մշո ճառընտիր» ստեղծագործությունը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |