CES 2012-ին Microsoft-ը հանդես եկավ իր վերջին ելույթով10 հունվարի 2012 - 19:34 AMT PanARMENIAN.Net - CES 2012-ին Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերն իր ելույթի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություններ արեց Windows 8-ի և Kinect-ի մասին։ Այս մասին գրում է Pcworld-ը։ «Ո՞րն է հաջորդը։ Հաջորդը Windows 8-ն է։ Ոչինչ այնքան կարևոր չէ Microsoft-ի համար, որքան Windows 8-ը»,- նշել է ելույթի ժամանակ Սթիվ Բալմերը։ Նա խոսել է Windows նոր Metro ոճից։ Ողջ բեմը ձևավորված է եղել Metro-ի գույներով և ոճով։ Նա ցուցադրել է Windowsn Phone 7.5-ով աշխատող նոր Nokia Lumia 900-ը, ինչպես նաև դարձյալ WP 7.5-ով աշխատող նոր HTC Titan 2-ը։ Ընդհանուր առմամբ Սթիվ Բալմերն իր խոսքում ընդամենը մի քանի կարևոր տեղեկություններ է հայտնել։ Այն է` Windows 8-ը շուկա կմտնի փետրվարի վերջին և հենց այդ ժամանակահատվածում կգործարկվի Microsoft Windows store ծրագրերով։ Նրա խոսքում մյուս կարևոր լուրն այն էր, որ Kinecet-ի ծրագրային փաթեթը (SDK) Windows օպերացիոն համակարգի համար հասանելի է լինելու փետրվարի 1-ին։ Նշենք, որ CES 2012-ը վերջին CES-ն է, որին մասնակցում է Microsoft-ը։ Այս մասին ավելի վաղ արդեն հայտնել էր ընկերությունը։ Ընդհանրապես Microsoft-ը սովորություն չունի իր գլխավոր արտադրանքների առաջին ցուցադրությունները կատարել CES-ի ժամանակ։ Հենց նույն պատճառով էլ այս տարի ցուցահանդեսին չի մասնակցում Apple ընկերությունը։ CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրություն) միջազգային ցուցահանդեսը անցկացվում է հունվարի 10-13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախնական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար |