Սիրիայում հարձակման արդյունքում տուժել են 11 դիտորդներ Արաբական պետությունների լիգայի առաքելությունից![]() 10 հունվարի 2012 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում 11 դիտորդներ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաքելությունից տուժել են հարձակման արդյունքում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին, մոնիթորինգի խումբը հարձակման է ենթարկվել անհայտ ցուցարարների կողմից: Բոլոր տուժածները աննշան վնասվածքներ են ստացել և ավելի ուշ շարունակել են կատարել իրենց գործառույթները: Միջադեպը տեղի է ունեցել Միջերկրական ծովի Լաթակիա առափնյա քաղաքում, երբ բողոքարարների ամբոխները գրոհել են մեքենաները, որոնցով երթևեկում էին դիտորդները: ԱՊԼ-ն արդեն հանդես է եկել իր դիտորդների վրա հարձակումների դատապարտմամբ` սիրիական կառավարության վրա բարդելով կատարվածի ողջ պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ միջարաբական ընկերության ներկայացուցիչները ընդգծել են, որ այդ միջադեպը չի ազդել իր առաքելության աշխատանքի վրա: Տուժածների ազգային պատկանելությունը չի ճշտվում: Այդ միջոցին երկու փորձագետներ էմիրություններից թեթև վնասվածք են ստացել «չնույնացված ցուցարարների» կողմից: Մոնիթորինգի խումբը սուդանյան գեներալ Մուհամմեդ Ահմեդ Մուսթաֆա ադ-Դաբիի ղեկավարությամբ իր աշխատանքը Սիրիայում մեկնարկել է դեկտեմբերի 26-ին: Ներկայումս երկրում ավելի քան 160 դիտորդ է գտնվում, որոնք հետևում են Բաշար Ասադի վարչակարգի կողմից երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԱՊԼ առաջարկած նախաձեռնության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այս շաբաթվա վերջին դիտորդների թիվը ծրագրվում է հասցնել 200-ի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |