ԱՄՆ Ռուսաստանից ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր որոշում11 հունվարի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ռուսաստանից ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր որոշում, որը կոչ կանի դադարեցնել բռնությունը Սիրիայում, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: «Հուսով եմ առաջիկայում Ռուսաստանից նոր տեքստ կստանանք»,-ասել է Ռայսը լրագրողներին ՄԱԿ-ի ԱԽ-ի` Սիրիայի վերաբերյալ փակ խորհրդակցությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոր որոշման նախագիծը քննարկվում է նախորդ տարվանից այն բանից հետո, ինչ վետոյի իրավունքից օգտված Ռուսաստանը և Չինաստանը, նոյեմբերին արգելափակեցին փաստաթղթի այն ձևը, որը պարունակում էր «պատժամիջոցների» սպառնալիքներ: Ռուսաստանը և Չինաստանը խուսափում էին Սիրիայում «լիբիական սցենարից» և առաջարկել էին նոր հավասարակշռված նախագիծ, որտեղ նրանց արևմտյան գործընկերները նոր ուղղումներ են մտցրել: Երեքշաբթի առավոտյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 երկրների ներկայացուցիչները լսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լիննա Պասկոյի ելույթը: «Ճեպազրույցը բոլոր ստանդարտներով տագնապային էր»,-հայտարարել է Ռայսը: Ներկայումս Սիրիայում է գտնվում ԱՊԼ դիտորդների առաքելությունը, որը ներառում է 165 մասնագետներ` մարդու իրավունքների և անվտանգության ոլորտից: Այն սկսել է իր աշխատանքը 2011թ դեկտեմբերի 26: Սյուզան Ռայսի խոսքով, այդ առաքելության գործի անցնելուց ի վեր զոհերի մասին տեղեկությունները խոսում են այն մասին, որ ամեն օր Սիրիայում սպանում են 40 մարդ, ինչն ավելի շատ է, քան ԱՊԼ դիտորդների` այնտեղ հայտնվելուց ի վեր սպանվածների թիվը: «Դա ապացուցում է, որ սիրիսկան կառավարությունը բռնությունը դադարեցնելու փոխարեն, շարունակում է ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունները, չնայած դիտորդների ներկայությանը»,-ասել է Ռայսը: «Մենք անհանգստացած ենք դրանով և պահանջում ենք նախագահ Բաշար Ասադի հրաժարականը»,-ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ, Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին, լրագրողներին ներկայանալով ՄԱԿ-ի ԱԽ-ի ճեպազրույցից հետո, պահանջել է արևմտյան երկրներից դադարեցնել միջամտությունը իր երկրի ներքին գործերին և «բռնություն չհրահրել»: «Մենք կցանկանայինք դադարեցնել բոլոր հանցագործությունները նրա համար, որ Սիրիան լիներ բոլոր սիրիացիների համար»,-ասել է դեսպանը: Սիրիայում հուզումները չեն դադարում նախորդ տարվա մարտից սկսած: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |