Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ նպատակ ունենալով կասեցնել օրինագծի քննարկումը Սենատում11 հունվարի 2012 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսի Բուրջուօղլուն, ով ֆրանսիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումից հետո ետ էր կանչվել Անկարա, դարձյալ ուղևորվել է Փարիզ, որպեսզի շփումներ ունենա նախքան Սենատում կդիտարկվի տվյալ օրինագծը, հայտնում է TRT Russian-ն: «Մեր խնդիրն է կարճ ժամանակահատվածում ապահովել տվյալ առաջարկության սառեցումը, քանի որ այն անիմաստ է, անօգուտ, անպետք և ծայրահեղ վտանգավոր»,- ասել է դեսպանը: Դեսպանը հիշեցրել է, որ օրինագիծը ներառված է սենատի նիստի օրակարգ, որը կկայանա հունվարի 23-ին: Բուրջօղլուն ընդգծել է, որ նախ և առաջ, անհրաժեշտ է կանխել տվյալ օրինագծի քննարկումները և դիտարկումները հունվարի 22-ին: Դիվանագետն ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ջանքերը, որոնք ուղղված են ԵՄ անդամ երկրներում տվյալ օրինագծի տարածմանը: «Դա նշանակում է Թուրքիայի դեմ նոր ճակատ բացել: Ֆրանսիական ղեկավարությունից նման քայլեր սպասելն անիրատեսական է: Սակայն եթե դա պատահի, Թուրքիան համապատասխան կերպով դրան կարձագանքի»,-ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |