Բաշար Ասադ. Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա![]() 11 հունվարի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը դժգոհ է Թուրքիայի դիրքորոշումից երկրում անկարգությունների վերաբերյալ, հայտարարել է, որ Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա: Թուրքական «Հյուրիեթ» թերթը մեջբերում է Ասադի հետևյալ խոսքերը. «Եթե այրվում է տան սենյակներից մեկը, կրակն անխուսափելիորեն կտարածվի նաև հարևան սենյակների վրա: Կրակի տարածումը կասեցնելու համար, որպեսզի մեր եղբայրներն ու քույրերը այլևս չտառապեն, մենք պետք է միավորենք մեր ջանքերն ու միասին մարենք կրակը»: Միաժամանակ, Դամասկոսում ու մյուս քաղաքներում զանգվածային ցույցեր են անցել ի պաշտպանություն Ասադի՝ դատապարտելով «օտարերկրյա միջամտությունը Սիրիայի գործերին»: Ինքը Ասադը խոստացել է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության վերաբերյալ: «Ես այն մարդը չեմ, որը փորձում է խուսափել պատասխանատվությունից: Սիրիայի պատմության մեջ աննախադեպ մի պատերազմ է գնում: Հաղթանակը մոտ է: Մենք կկործանենք ահաբեկիչներին երկաթե բռնուցքով»,-ասել է Ասադը: Սիրիայի նախագահը նաև ժխտում է բանակի ու ոստիկանության կողմից ցուցարարների գնդակահարության փաստերը: «Անվտանգության ուժերին արգելված է կրակել քաղաքացիների վրա: Դա թույլատրվում է անել միայն ինքնապաշտպանության համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |