Al Jazeera-ն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ կցուցադրի

Al Jazeera-ն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ կցուցադրի

PanARMENIAN.Net - Al Jazeera English հեռուստաալիքի եթերում հունվարի 11-18-ը կցուցադրվի Սյուզան Խարդալյանի «Տատիկիս խարանները» ֆիլմը, որը պատմումէ Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես նշել է ֆիլմի հեղինակը, «ֆիլմի համար դա մեծ հաջողություն է»: Այդ ընթացքում ֆիլմը կցուցադրվի 8 անգամ: Առաջին ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 11-ին Երևանի ժամանակով 21:00-ին:

Սկզբում Խարդալյանը մտադիր էր ֆիլմ նկարահանել Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին, այդ երկրի կանանց մասին, այն մասին, թե ինչպես են նրանք կրում իրենց ուսերին ցեղասպանության ծանրությունը: Թեման ուսումնասիրելիս, նա ֆրանսիական արխիվներում փաստեր է հայտնաբերել, որոնք հիշեցրել են նրան իր տատիկի մարմնի խարանների մասին:

58 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է նրա տատիկի պատմությունը՝ կնոջ, որը բազում սպիներ ունի դեմքին ու ձեռքերին՝ մշտապես հիշեցնելով նրան Ցեղասպանության ժամանակ կրած բռնության մասին, գրում է Asbarez-ը:

Սյուզան Խարդալյանը ազատ գրող է և կինոգործիչ: Մասնագիտությամբ նա լրագրող է , սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմեը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---