Արթուր Դավթյանը դուրս է եկել մարմնամարզության վարկանիշային առաջնության եզրափակիչ հենացատկ մարզաձևում

PanARMENIAN.Net - Լոնդոնում «North Greenwich Arena»-ում անցկացվում է մարմնամարզության վարկանիշային առաջնություն, որտեղ խաղարկվում են 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը:

Հայ մարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ մարզաձևում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը և դուրս է եկել եզրափակիչ, որը կկայանա հունվարի 13-ին: Առաջին եռյակ են մտել Իգոր Ռադիվիլովը` Ուկրաինա, Քրիսթիան Թոմասը` Մեծ Բրիտանիա և Թոմաս Գոնսալեսը`Չիլի:

Նժույգի վրա վարժությունում Դավթյանը գրավել է 20-րդ հորիզոնականը, օղակներում` 28-րդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---