Հայերը գերադասում են Նոր տարին դիմավորել տնից դուրս![]() 11 հունվարի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Տոնական օրերին հանգիստը չորս մարդու համար Հայաստանի հանգստավայրերում միջինը կազմել է 2000-3000 դոլար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Դա, ըստ նրա, վերաբերում է մասնավորապես Դիլիջանի, Ծաղկաձորի, Աղվերանի, Սևանի հյուրանոցներին: Հակոբ Հակոբյանը նշել է, որ դեկտեմբերին ամանորյա հանգստի կազմակերպման տեսակետից զգալիորեն ավելացել են ներգնա զբոսաշրջության ծավալները: Այդ համատեքստում Հակոբյանը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ հայերը գերադասում են Նոր տարին դիմավորել տնից դուրս: Իր հերթին Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Մարինե Կպրյանն ասել է, որ անկախ բարձր գներից, տեղեր հյուրանոցներում շատ դժվար էր գտնել: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք շատ էին Ամանորն արտերկրում դիմավորել ցանկացողները, մամլո ասուլիսի մասնակիցներն ասել են, որ ցանկացողների քանակը քիչ է եղել: Ըստ Կպրյանի, պատճառը ոչ թե վատ պայմաններն են, այլ գովազդի ու ամանորյա ծրագրի բացակայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |