Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է 2012թ Օլիմպիական խաղերի ուղեգիր11 հունվարի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - 2010թ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է 2012թ Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ մարզիկը Լոնդոնում, որտեղ տեղի է ունենում որակավորման առաջնություն, բազմամարտում 41 երկրների ներկայացուցիչների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը: Ուղեգրեր են շահել այն մարմնամարզիկները, ովքեր զբաղեցրել են առաջին 26 հորիզոնականները: 19-ամյա Դավթյանը 84.2 միավորով իրավունք է ստացել հանդես գալու Օլիմպիական խաղերին, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունում: Դավթյանը Հայաստանի անկախ Հանրապետությունից երկրորդ հայ մարմնամարզիկն է, ով հանդես կգա Օլիմպիադայում: Մինչ այդ Նորայր Սարգսյանը 1996թ մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին: Դավթյանը շարունակում է մասնակցել վարկանիշային առաջնությանը և հունվարի 13-ին ելույթ կունենա առաջնության եզրափակչում` հենացատկ մարզաձևում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |