Ալեքսանդր Արզումանյան. Մեծամասնական ընտրակարգը ծառայում է ընտրությունների կեղծմանը![]() 11 հունվարի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է գալիս ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օգտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշել է, որ կոսակցության ներկայացուցիչները միշտ անդրադարձել են այդ հարցին և հանդես են եկել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի օգտին: Ըստ Արզումանյանի, իշխանություններն օգտագործում են մեծամասնական ընտրակարգը իշխանության վերարտադրությունն ապահովելու համար, քանի որ դրա շնորհիվ, նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, իշխանությունը կկարողանա պահպանել մեծամասնությունը խորհրդարանում: «Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում ծառայում է ընտրությունները կեղծելու համար»,-ասել է նա: Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, որոնցից 41-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրակարգով: Դեկտեմբերի 27-ին «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ իշխանություններին կոչ են արել չեղյալ համարել մեծամասնական ընտրակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց ընտրահամակարգին: Այդ նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |