Արտակ Դավթյան. 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում «կուսակցամոլության» վտանգ կառաջանա![]() 11 հունվարի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Դավթյանը մտավախություն է հայտնել, որ անցումը ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգին կհանգեցնի «կուսակցամոլության»: Որպես ամբողջապես համամասնական ընտրակարգի այլ թերություններ` նա նշել է պատգամավորների թույլ կապն ընտրողների հետ, ինչպես նաև մարզերի թույլ ներկայացվածությունը: Դավթյանի խոսքով` յուրաքանչյուր ընտրական համակարգ ունի իր արժանիքներն ու թերությունները: Նա ընդգծել է նաև, որ ընտրությունների լիովին համամասնական համակարգին անցնելու մասին որոշումը պետք է կայացվի ժողովրդի կողմից հանրաքվեի օգնությամբ: Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41-ն ընտրվում են մեծամասնական, իսկ 90-ը` համամասնական համակարգով: Դեկտեմբերի 27-ին ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իշխանություններին կոչ են արել վերացնել մեծամասնական ընտրական համակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: «Ժառանգության» և ՀՅԴ նախաձեռնությանն իրենց աջակցության մասին հայտնել են Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |