Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի գործով որոշում կկայացնի հունվարի 17-ին![]() ![]() PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեշիկթաշի դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական լսումը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Լսումների ժամանակ քննվել է Թուրքիայի քաղաքացի Յասին Հայալի դեմ մեղադրանքը՝ լրագրողի սպանությանը մեղսակից լինելու վերաբերյալ: Ինչպես նշել է Հայալը դատարանում, «թուրքական իշխանություններն այս պահին փորձում են ձերբազատվել ինձանից: Բանտապահները ահաբեկում էին ինձ»: Հերթական լսումը տեղի կունենա հունվարի 17-ին, որի ժամանակ դատարանը որոշում կկայացնի գործով: Դատավոր Ռուստեմ Էրիյիլմազը նշել է, որ այդ գործով բոլոր փաստաբանների ներկայությունը հաջորդ լսմանը պարտադիր է: Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: 32 ժամ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը սպանության կասկածանքով: 2011թ. ամռանը դատարանը դատապարտեց Սամաստին 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամաստը հայտարարեց, թե ինքը թուրք իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |