Հայաստանի ազգային և ԵՊՀ գրադարաններից գողացվել է 1 մլն դրամի գիրք![]() 11 հունվարի 2012 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստան ազգային գրադարանի և Երևանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թ.թ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն և յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե.Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թ.թ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գիրք: Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, և ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել: Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլիի դրդմամբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ազարիաշվիլին և ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. և Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ.Ե.-ն և քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն և գողության փորձ կատարելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |