Հրայր Մկոյանը կարող է «Սպարտակ-Նալչիկ» ռուսական ակումբ տեղափոխվել![]() 11 հունվարի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Միկայի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը մարզումներ է անցկացնում «Սպարտակ-Նալչիկի» հետ: «Մեզ մոտ հիմա Հայաստանի հավաքականի մարզիկ կա: Նա մասնակցել է ընտրական փուլի բոլոր հանդիպումներին, ֆուտբոլիստի մասին մամուլը շատ լավ է արտահայտվում»,- ասել է ռուսական թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուևը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Մարզչի խոսքով` «Սպարտակ-Նալչիկը» ծրագրում է կետային ուժեղացում, որպեսզի մրցակցություն ստեղծի. «Թիմի կմախքը պահպանել ենք, այժմ մեզ համար կարևոր է մարզիկներ ընդգրկել հարձակման, միջին գծի և պաշտպանության համար: Կուժեղացնենք չորս դիրքերը, դա արդեն լավ կլինի»: Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակ-Նալչիկը» 27 միավորով նախավերջին` 15-րդ տեղն է զբաղեցնում:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |