Արա Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջը![]() 11 հունվարի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի տիկնոջը: «Ծանր հիվանդությունը խլեց լեգենդար հետախույզ ու ականավոր Մարդու կյանքը, որն ամբողջովին կապված էր Հայրենիքին և պետական անվտանգությանը հավատարիմ ու նվիրված ծառայության հետ: Գևորգ Վարդանյանի անունը ընդմիշտ գրվել է ոչ միայն հայրենական հատուկ ծառայությունների, այլև մեր ժողովրդի պատմության մեջ` որպես Հայրենիքին անձնվեր ծառայության, գերագույն կարգապահության և խելամտության օրինակ: Հայրենիքին իր նվիրված ծառայությամբ նա մեծ ավանդ է ներդրել մեր երկրի անվտանգության ամրապնդման, հայրենական հետախուզության տարեգրության մեջ: Գևորգ Վարդանյանի անունն արժանի տեղ է զբաղեցնում խորհրդային և ռուսական հետախույզների շարքում»,- ասվում է Արա Աբրահամյանի ուղերձում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |