iTunes-ում հասանելի է նոր Shazam Player ծրագիրը![]() 11 հունվարի 2012 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել երգերը սկան անող՝ այդ կերպ հեղինակին ու երգը ճանաչող հայտնի Shazam ծրագրի երաժշտական նվագարկիչ iOS ծրագիրը` Shazam Player-ը։ Այն iTunes-ի նման ծրագիր-ծառայություն է iPad-ների, iPhone-ների և iPod Touch-երի համար։ Shazam Player-ի միջոցով կարելի է լսել երաժշտություն և ստեղծել երգացանկեր։ Բացի դրանից այն կարողանում է երգերը սկան անելով գտնել երգի խոսքերը, ունի նաև սոցիալական ցանցերում երգեր կիսելու հնարավորթյուն։ Այս մասին հաղորդում է FastCompany-ն։ Shazam ծրագիրը առաջին անգամ թողարկվել է 2008-ին iPhone-ների համար։ 2011-ի ամռանը այն նախագծող ընկերությանը 32 միլիոն դոլարի եկամուտ է բերել: Shazam ծրագիրը ներբեռնել են ավելի քան 165 միլիոն օգտագործող և օգտագործման ընթացքում ճանաչել մոտ 5 միլիոն երգեր։ Շաբաթական Shazam ծրագիրը ձեռք է բերում 1,5 միլիոն նոր օգտագործող։ Ծրագիրը կարելի է iTunes-ից ներբեռնել անվճար։
Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |