Իրանը համաձայնվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել իր միջուկային ծրագիրը

Իրանը համաձայնվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել իր միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Իրանը համաձայնվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել իր միջուկային ծրագիրը: Հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարի 28-ին Թեհրանում: Իսլամական հանրապետությունը համաձայնվել է նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մուտքը իր միջուկային օբյեկտներ, հայտնել է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

Այս շաբաթ Իրանը խոստովանեց, որ աշխատանք է տանում մինչև 20 տոկոս ուրանի հարստացման ուղղությամբ: Դա խիստ արձագանք ստացավ Արևմուտքում: ԱՄՆ-ն մեղադրեց Թեհրանին միջուկային զենք մշակելու մեջ: Իրանը նախկինի պես դա հերքում է:

Լարվածությունը տարածաշրջանում աճեց, երբ Թեհրանին սպառնացին նավթային էմբարգոյի կիրառմամբ: Ի պատասխան Իրանը խոստացավ արգելափակել Օրմուզի նեղուցը, որով տեղափոխվում է նավթի համաշխարհային առաքումների 40 տոկոսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---