Չորս շախմատիստներ 2-ական միավոր են վաստակել Հայաստանի տղամարդկանց առաջնությունում![]() 14 հունվարի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց 72-րդ առաջնությունը: Երեք տուրից հետո 4 շախմատիստներ 2-ական միավոր ունեն: 3-րդ տուրում Արտաշես Մինասյանի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ Հրանտ Մելքումյանը բարձրացավ առաջին տեղը, Մինասյանը՝ 2-րդ տեղում է, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնում են Տիգրան Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: Կանանց շրջանում վստահ է հանդես գալիս Մարիա Կուրսովան, որը հաղթել է բոլոր երեք տուրերում, նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջ է իր մերձակա մրցակից Լիանա Աղաբեկյանից 0,5 միավորով: 3-րդ տեղը զբաղեցնում է Աննա Հայրապետյանը նույնպես 2,5 միավորով: 4-րդ տուրի պարտիաները տեղի կունենան հունվարի 14-ին և կսկսվեն Երևանի ժամանակով 15:00-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |