Վեյկ ան Զեեի առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ![]() 14 հունվարի 2012 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է ավանդական «Տատա ստիլը»: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի A մրցաշարին և առաջին տուրում նրա մրցակիցը կլինի սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Առաջին տուրում նաև տեղի կունենան Դավիթ Նավարա (Չեխիա)-Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Անիշ Գիրի (Հոլանդիա), Թիմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Ֆաբիանո Կարունա (Իտալիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան), Գատա Կամսկի (ԱՄՆ)-Լյուկ վան Վելլի (Հոլանդիա) պարտիաները: Ժամանակի հսկողությունը մրցաշարում 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը 60 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից: Մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին և շախմատիստները կհանգստանան հունվարի 18-ին, 23-ին և 26-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |