Արթուր Աբրահամն ու Օսկար Ֆարիասը մասնակցել են կշռման արարողությանը

Արթուր Աբրահամն ու Օսկար Ֆարիասը մասնակցել են կշռման արարողությանը

PanARMENIAN.Net - Գերմանիայում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի (Գերմանիա) և արգենտինացի Օսկար Ֆարիասի կշռման արարողությունը: Հայ բռնցքամարտիկը կշռել է 167,5 ֆունտ, իսկ մրցակիցը մի փոքր թեթև էր՝ 166 ֆունտ:

Մենամարտը տեղի կունենա հունվարի 14-ին Օֆֆենբուրգի Baden-Arena-ում:

Դա կլինի Աբրահամի առաջին մենամարտը տևական ընդմիջումից հետո: Բռնցքամարտիկը վերջին մենամարտն անց է կացրել 2011թ. մայիսի 11-ին Super Six մրցաշարի շրջանակներում՝ զիջելով ամերիկացի Անդրե Ուորդին, որն էլ դարձավ մրցաշարի հաղթողը՝ հաղթելով Կառլ Ֆրոչին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---