Մեկնարկել է Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթը

Մեկնարկել է Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթը

PanARMENIAN.Net - Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ) հայտարարում են Երևակայության գավաթ 2012 մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի՝ Երևակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկի մասին։

Հաղթող թիմը հնարավորություն է ստանալու ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2012-ի համաշխարհային եզրափակչին:

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակել նոր ծրագրային/ՏՏ լուծումներ՝ ուղղված գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները», որը ներառելու է ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակները:

Երևակայության գավաթ Հայաստան 2012-ն անցկացվելու է 2 փուլով՝ գաղափարների նախնական ընտրություն (ավարտը փետրվարի 3), եզրափակիչ փուլ (ավարտը ապրիլի 30): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և գաղափարի նախնական նկարագրության թերթիկ:

Հայաստանյան եզրափակիչ փուլի ամփոփումը տեղի կունենա 2012թ ապրիլի 30-ին՝ շնորհանդեսների ներկայացման տեսքով: Հաղթողի ընտրությունը կկատարի ժյուրին:

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների շրջանակում իրականացվող ամենամյա համաշխարհային ուսանողական մրցույթ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին օգտագործել իրենց երևակայությունը, խանդավառությունն ու ստեղծագործական միտքը՝ գլոբալ խնդիրների լուծման համար տեխնոլոգիական նորարարություն առաջարկելու համար: Մրցույթն անցկավում է արդեն 10 տարի, որիընթացքում մրցույթին մասնկցել են ավելի քան 380.000 ուսանողներ շուրջ 183 երկրներից:

Մրցույթի եզրափակիչը յուրաքանչյուր տարի անցկացվում է տարբեր երկրներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---