Գարրի Կասպարովը Վեյկ ան Զեեի մրցաշարի ապագա հաղթող է համարում Լևոն Արոնյանին կամ Մագնուս Կարլսենին![]() 14 հունվարի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի գերմրցաշարեի եռակի մասնակից ու հաղթող, աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը խոստովանել է, որ մրցաշարի ապագա հաղթողներ է համարում Լևոն Արոնյանին կամ Մագնուս Կարլսենին՝ գնահատելով շախմատիստների ընդհանուր շանսերը ավելի բարձր, քան մյուս բոլոր մասնակիցներինը միասին վերցրած, հայտնում է chess-news.ru-ն: Վեյկ ան Զեեի մրցաշարը մեկնարկում է հունվարի 14-ին, գլխավոր մրցանակի համար կպայքարեն 14 գրոսմայստերներ: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, իսկ Կալսենը (Նորվեգիա) սպիտակներով կպայքարի Վուգար Գաշիմովի դեմ (Ադրբեջան): Հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 29-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |