ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանցի ֆիզիկոսի սպանությունը14 հունվարի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար է Պան Գի Մունը դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոսի հունվարի 11-ին տեղի ունեցած սպանությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Ցանկացած ահաբեկչական ակտ կամ սպանություն, լինի դա գիտնական թե շարքային քաղաքացի, անընդունելի է»,-հայտարարել է լրագրողներին գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Էդուարդո դել Բուին՝ փոխանցելով Պան Գի Մունի հայտարարությունը նրա Լիբանան կատարած այցի շրջանակներում: Պոլիտեխնիկ համալսարանի դասախոս Մուստաֆա Ահմադի Ռոշանը զոհվեց հունվարի 11-ին Թեհրանում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում: Ռոշանը ղեկավարում էր Կենտրոնական Իրանի Նաթանզե քաղաքում գործող ուրանի հարստացման գործարանի դեպարտամենտներից մեկը։Պայթյունի կազմակերպման համար Իրանի իշխանությունները մեղադրել են Իսրայելին, պնդելով, որ նման ահաբեկչություններով Թել Ավիվը փորձում է վիժեցնել երկրում մարտին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: Սա իրանցի ատոմագետների սպանության առաջին դեպքը չէ: 2010թ. հունվարին զոհվեց մեկ այլ ֆիզիկոս-ատոմագետ Շահիդ Բեհիշտարը՝ նրան սպանեցին սեփական տան մոտ: Նույն տարվա նոյեմբերին զոհվեց նաև Մաջիդ Շահրիանին, իսկ նրա գործընկեր Ֆերեյդուն Աբբասի Դավանին վիրավորվեց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |