Անդրեյ Պիշնի. Ուկրաինայում գործում է հզոր հայկական լոբբի14 հունվարի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ես գտնում եմ, որ Ուկրաինայում գործում է հզոր հայկական լոբբի: Հայերը գործունյա, բարձր մտավոր արժանիքներ ունեցող մարդիկ են, հայկական համայնքը կարևոր դերակատարություն ունի Ուկրաինայի պետության կայացման գործում և մենք պետք է դա գնահատնեք: Այդ մասին հայտարարել է «Ֆրոնտ զմին» կուսակցության փոխնախագահ Անդրեյ Պիշնին: «Ուկրաինայում գործում է հզոր հայկական լոբբի: Ես գտնում եմ, որ այստեղ լավ է զարգացած հայկական լոբբին և այդ գործոնը կարող է օգնել Կիևին ու Երևանին ընդլայնել միջպետական կապերը: Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել տնտեսական նախագծերին ու քաղաքական շփումների ընդլայնմանը: Ինձ թվում է, որ հեռանկարները հսկայական են»,-ասել է նա: «Մեր ընդհանուր պատմական նվաճումների հանրաճանաչման գործում անգնահատելի է Ուկրաինայում հայ համայնքի, և Հայաստանում ուկրաինական համայնքի դերը: Հարկավոր են միջանձնային շփումներ, օրինակ դպրոցականների և ուսանողների փոխանակումներ: Միայն անձնական շփումներն են զգացմունքներ առաջացնում, որոնք, ըստ էության, հարգանք են առաջացնում դեպի ազգը, ժողովուրդը»,-ասել է Պիշնին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Պիշնին նշել է, որ Գոլոդոմորն ու Հայոց ցեղասպանությունը պետք է համապատասխան գնահատական ստանան: Ըստ նրա, նման հարցերում պետք է առաջնորդվել ընդհանուր քրիստոնեական արժեքներով, հայտնում է Analitika.at.ua-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |