Արմեն Նազարյանը հաղթանակ է տարել ձյուդոյի Ալմա Աթայի Մասթերս մրցաշարի առաջին մենամարտում

Արմեն Նազարյանը հաղթանակ է տարել ձյուդոյի Ալմա Աթայի Մասթերս մրցաշարի առաջին մենամարտում

PanARMENIAN.Net - Ալմա Աթայում ընթանում է ձյուդոյի Մասթերս մրցաշարը, որտեղ խաղարկվում են օլիմպիական վարկանիշային միավորներ: Մինիչև 60 կգ քաշային կարգում իր առաջին մենամարտում պարտվեց Հովհաննես Դավթյանը: Դավթյանը հանդիպեց ճապոնացի Խիրոակի Խիրոակայի հետ, որն ավելի ուժեղ գտնվեց:

Մինչև 66 կգ քաշային կարգում պայքարը կշարունակի Արմեն Նազարյանը, որը կարողացավ հաղթել Ղազախստանի ներկայացուցիչ Սերգեյ Լիմային և կհանդիպի մոնղոլ Ցագաանբաատար Խաշբաատարի հետ:

Մրցաշարը հնարավորություն է տալիս վաստակել օլիմպիական վարկանիշային միավորներ: Հայ ձյուդոիստները վարկանիշով դեռևս 10-րդ տեղում են, Օլիմպիական խաղերին կմասնակցեն մինչև 22-րդ տեղերը գրաված մարզիկները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---