Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացվել են հայ համայնքի իրողություններն ու արդիական հարցերը14 հունվարի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի են ունեցել «Ուկրաինայի էթնոազգային քաղաքականությունը. նվաճումներն ու հեռանկարները» թեմայով լսումներ: Լսումների կազմակերպիչնր էր Ռադայի մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների ու ազգամիջյան հարաբերությունների կոմիտեն: Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, ազգային համայնքների ներկայացուցիչներ, Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների միության փոխնախագահ, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, զեկույցով հանդես է եկել Ղրիմի վաստակավոր ուսուցիչ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Թամարա Սալիստայա-Գրիգորյանը: Զեկույցում ներկայացվել են հայ համայնքի իրողություններն ու հուզող հարցերը: Նա նշել է, որ հայերը հնարավորություն են ստացել վերաբացելու իրենց հին եկեղեցիները ու կառուցել նորերը, զբաղվել կրթական հարցերով, կազմակերպել համայնքային կառույցների աշխատանքները: Բանախոսը հատկապես կարևորել է Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարության կողմից հայոց լեզվի ծրագրի հաստատումը: Նշվել են նաև Analitika.at.ua-ի նվաճումները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |