Կիևում բացվել է «Փարաջանով. Հպում» լուսանկարչական ցուցահանդեսը

Կիևում բացվել է «Փարաջանով. Հպում» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Տարաս Շևչենկոյի անվան թանգարանում բացվել է «Փարաջանով. Հպում» լուսանկարչական ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է «In Memoriam. Սերգեյ Փարաջանով» նախագծի շրջանակներում, մշակույթի նախարարության, Տ.Շևչենկոյի թանգարանի, Ա.Դովժենկոյի անվան ազգային կինոստուդիայի, Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների ազգային միության, Մշակութային կապերի հայկական ընկերության, PARADJANOV ART-ի աջակցությամբ:

Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին նախագծի համադրող, PARADJANOV ART նախաձեռնության համակարգող Ելենա Հովհաննիսյանը, ցուցահանդեսում ներկայացված են Յուրի Գարմաշի (Ուկրաինա) և Վինիսիո Արիաս Ռոհասի (Կոստա Ռիկա) լուսանկարները, Սարգիս Տիգրանյանի քանդակները, հազվագյուտ գրքեր Փարաջանովի մասին, այդ թվում Սվետլանա Շչերբատյուկի (Փարաջանովա) մասնավոր հավաքածուից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---