Դնեպրոպետրովսկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայկական ֆիլմեր![]() 14 հունվարի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հունվարի ավարտին Դնեպրոպետրովսկում տեղի կունենա «Դնեպրի միջազգային կինոասամբլեա-2012» կինոֆորումը: Այդ միջոցառման շրջանակներում տեղի կունենա ուկրաինական, ռուսական, բելառուսական, վրացական ու հայկական 13 փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, որոնցից կեսը պրեմիերաներ են: Այդ մասին հայտնել է «Լեստվիցա» ուղղափառ մշակութային կենտրոնի ղեկավար Իգոր Սոբկոն: Կինոֆորումի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 27-ին 19:00-ին «Պռավդա-կինոյում»: Տեղի կունենան նաև ստեղծագործական երեկոներ և ֆիլմերի ցուցադրություններ, հայտնում է Analitika.at.ua-ն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |