Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից![]() 14 հունվարի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - 1/8 եզրափակչում Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից: Մինչև 66 կգ քաշային կարգում հայ մարզիկը զիջեց մոնղոլ Ցագաանբաատար Խաշբաատարին: Մինչ այդ նա հաղթանակ տարավ ղազախ Սերգեյ Լիմային հանդեպ: Մրցաշարը լքեց նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ): Առաջին իսկ մենամարտում նա զիջեց ճապոնացի Խիրոակի Խիրոակայի հետ: Մասթերս մրցաշարը հնարավորություն է տալիս վաստակել օլիմպիական վարկանիշային միավորներ: Հայ ձյուդոիստները վարկանիշով դեռևս 10-րդ տեղում են, Օլիմպիական խաղերին կմասնակցեն մինչև 22-րդ տեղերը գրաված մարզիկները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |