Մոտավորապես 200 բնապահպաններ փորձել են մտնել «Թեղուտ» ՓԲԸ տարածք16 հունվարի 2012 - 09:23 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. հունվարի 15-ին ժամը 14:40-17:00 սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին, փորձելով խախտել այն: Ինչպես ասվում է հաղորդագրությունում, «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին: Ինչպես հայտնում է «Թեղուտ» ՓԲԸ մամուլի ծառայությունը, ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |