Mail.Ru ընկերությունը գործարկել է իր նոր Futubra միկրոբլոգային հարթակը16 հունվարի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Mail.Ru Group ընկերությունը գործարկել է Futubra կոչվող միկրոբլոգային ծառայությունը։ Ընկերությունը դեռևս 2011-ի դեկտեմբերին հայտնել էր, որ պատրաստավում է թողարկել սեփական միկրոբլոգային հարթակը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Futubra-ն իրենից ներկայացնում է սովորական միկրոբլոգային հարթակ, որտեղ օգտագործողները կարող են գրառումներ կատարել, բաժանորդագրվել այլոց գրառումներին, ավելացնել նկարներ և տեսանյութեր գրառումներին։ Բացի այս ամենից, Futubra-ում կա հնարավորություն ստեղծել իրադարձություններ և նշել սեփական գրառումներում այլ օգտագործողներին։ Mail.Ru Group-ի նախագծողները հետագայում պատրաստվում են ստեղծել Futubra-ի բջջային ծրագիրը ամենաճանաչված բջջային օպերացիոն հարթակների համար՝ iOS, Android, WP7, bada և Symbian։ Այս պահին այս նախագծի վրա աշխատում է ընդամենը 20 մարդ։ Mail.ru խումբը (Mail.ru Group) ստեղծվել է 2010-ին։ Այն վերահսկում է ռուսական սոցիալական ցանցեր «Համադասարանցիներն» ու «Իմ աշխարհը»։ Բացի դրանից Mail.ru խմբին է պատկանում «Վ կոնտակտե» սոցիալական ցանցի 40%-ը և Facebook-ի 2%-ը։ Mail.ru խումբը բաժնետեր է հանդիսանում նաև շփման այլ ծառայությունների՝ ICQ-ի, «Mail.ru Агент»-ի, վճարովի Qiwi ծառայության և այլն։ Աշխարհի ամենաճանաչված միկրոբլոգային հարթակը Twitter –ն է՝ ամբողջ աշխարհում ավելի քան 200 միլիոն օգտագործողով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |