Այժմ միայն ՀՀԿ-ն է պատրաստ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, համոզված է Արտակ Զաքարյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով, այժմ միայն ՀՀԿ-ն է պատրաստ անցնելու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Այժմ միայն ՀՀԿ-ն է պատրաստ 100-տոկոսանոց ընտրական համակարգով հաղթելուն, իր գործը շարունակելուն»,-ընդգծել է նա: Զաքարյանը մտավախություն է հայտնել, որ համամասնական ընտրահամակարգին անցնելը կարող է բացասաբար անդրադառնալ գալիք ընտրություններում ընդդիմության հնարավորությունների վրա: Ըստ նրա, Հայաստանում կուսակցությունների կայացման ավարտից հետո միայն, կարելի է խոսել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին: Իր հերթին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հեգնանքով առաջարկել է ՀՀԿ-ին չանհանգստանալ ընդդիմադիր կուսակցությունների ճակատագրի մասին, և եթե նրանք այդքան վստահ են, որ կհաղթեն, ինչու չեն համաձայնում համամասնական ընտրահամակարգին անցնելուն: Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |