Վերին Լարսը կրկին փակ է ձյան պատճառով

Վերին Լարսը կրկին փակ է ձյան պատճառով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ անացակետը Հյուսիսային Օսեթիայում վատ եղանակային պայմանների պատճառով փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար, հայտնում է Interfax-ը, հղում անելով ՌԴ ԱԴԾ տարածաշրջանային սահմանային վարչության մամլո ծառայությանը:

«Մենք տեղեկացնում ենք քաղաքացիներին, որ կլիմայական պայմանների պատճառով, կապված ձյան առատ տեղումների ու մերկասառույցի հետ վրացական կողմը հունվարի 16-ից մինչ հատուկ կարգադրությունը ժամանակավորապես դադարեցրել է ուղևորատար, բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սահմանապահ վարչությունը խորհուրդ է տալիս բեռնափոխադրողներին օգտվել այլ անացկետերից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---