Հայաստանում իրացվող խաղալիքների վրա բացակայում է հայալեզու մակնշումը

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ուշադրության կենտրոնում լայն սպառում ունեցող ապրանքներն են, որոնց թվում են մանկական խաղալիքները: Ինչպես հունվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետական կառույցի պետ Լևոն Խալիկյանը, այդ շուկաներն առավել ռիսկային են: Մասնավորապես, ըստ նրա, իրականացված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների հայերեն մակնշման բացակայությունը:

Խալիկյանն ուշադրություն է դարձրել նրան, որ նախատոնական շրջանում հանրապետություն, որպես կանոն, ներկրվում են բազմաթիվ խաղալիքներ, ընդ որում խախտվում են դրանց իրացման կանոնները: « Միայն նախատոնական շրջանում պետտեսչության կողմից իրականացվել է 9 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցում, որոնք զբաղվում են առանց հայերեն մակնշմամբ խաղալիքների իրացմամբ. Դրանք ենթակա են լաբորատոր փորձաքննության»,-հաղորդել է նա:

Միաժամանակ պետական կառույցի պետը հավաստիացրել է, որ վերջին ժամանակներս խախտումներ չեն բացահայտվել` երկիր ներկրվող խաղալիքների որակի հետ կապված:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---