Արմեն Մարտիրոսյան. Ամբողջապես համամասնական ընտրակարգը կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայաստանի քաղաքական դաշտն առողջացման կարիք ունի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներմուծումը կարևոր քայլ է արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա կհանգեցնի կուսակցությունների դերի ավելացմանը, ինչպես նաև նրանց քանակի կրճատմանը: Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ ամբողջապես համամասնական ընտրակարգի ներմուծումը կարևոր քայլ է արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար: «Նախագահն իր ամանօրյա ուղերձում նշեց, որ իրեն աջակցություն է հարկավոր, մենք մեկնում ենք օգնության ձեռքը, եթե ցանկություն կա այնպիսի ընտրություններ անցկացնել, ոորոնց մասին հայտարարվել է»,-ասել է նա: Մարտիրոսյանը նշել է նաև, որ անցումն ամբողջապես համամասնական ընտրակարգին կբերի նրան, որ որոշ քաղաքական ուժեր այլևս չեն կարողանա արդարացնել խախտումները մեծամասնական թեկնածուների գործողություններով: Կուսակցությունները նաև ստիպված կլինեն կուսակցական ընտրացուցակներում ընդգրկել «անուն հանած անձանց» ու պատասխանատվություն կրել դրա համար, այլ ոչ թե անցկացնել նրանց մեծամասնական ընտրատարածքներում: Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |