Հայաստանի գազալցակայաններում լիցքավորվելն ավելի անվտանգ կդառնա

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության իրականացրած աշխատանքների արդյունքում, հանրապետությունում գործող 370 գազալցակայաններից (ԱԳԼՃԿ) 150-ում արդեն տեղադրվել են տեղաբաշխիչ աշտարակներ: Այդ մասին հունվարի 16 կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետական կառույցի պետ Լևոն Խալիկայնը:

Ինչպես հայտնում է պետվարչության պետը, աշխատանքների առաջին փուլում ԱԳԼՃԿ-ի տերերը նախազգուշացվել են այդ սարքերի տեղադրման անհրաժեշտության մասին: Դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ և անվտանգ կազմակերպել տրանսպորտային միջոցի լիցքավորման գործընթացը և ծրագրված ստուգումները: Երկրորդ փուլում, ըստ նրա, իրականացվել են հենց ստուգումները և հարուցվել վարչական վարույթներ ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` 100 000 դրամի չափով: 3-րդ փուլում կասեցվել է այն սուբյեկտների գործունեությունը, որոնք շարունակել են աշխատել առանց այդ սարքերի, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---