Australian open մրցաշարում Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել![]() 16 հունվարի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հունվաիր 16-ին Մելբուրնում ընթացող Australian open մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը առաջին շրջանում հաղթանակով է մեկնարկել: Երկու սեթերում նա 6:4 և 4:2 հաշվով հաղթանակ է տարել Յակո Նիեմինենի նկատմամբ (Ֆինլյանդիա): Դա թենիսիստների 12-րդ հանդիպումն էր և 8:4 հաշվով առջևում է արգենտինացին: Երկրորդ շրջանում Նալբանդյանը կխաղա Ջոն Իսների դեմ` ԱՄՆ, ով 6:4, 6:4 և 7:6 հաշվով հաղթել է Միտչել Բենջամինին` Ավստրիա: Ավստրալիայի բաց առաջնությունը` Australian open-ը, Մեծ սաղավարտի 4 առաջնություններից մեկն է: Այն ամեն տարի անցկացվում է Մելբուրնում և համարվում է թենիսի խաղաշրջանի Մեծ սաղավարտի առաջին առաջնությունը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն դոլար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |