Վիկ Դարչինայնը ապրիլի 1-ին կմենամարտի Շինսուկե Յամանակիի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը չեմպիոնական կոչման համար կանցկացնի հերթական մենամարտը` գերթեթև քաշում WBC գոտու տիտղոսակիր` Շինսուկե Յամանակիի դեմ` Ճապոնիա: Մենամարտը կկայանա ապրիլի 1-ին Տոկիոյում: 29-ամյա ձախլիկ ճապոնացին բոլոր մարտերն անցկացրել է տանը և կոչումը ձեռք բերել մեքսիկացի Կրիստիան Էսքիվելին հաղթելուց հետո: 36-ամյա Դարչինյանը, որը ևս ձախլիկ է, այս քաշում կոչումների համար պայքարել է 3 անգամ`Ժոզեֆ Ագբեկոյի, Աբներ Մարեսի և Անսելմո Մորենայի դեմ և միավորներով պարտվել: Ընդ որում, նա ավելի թեթև երկու կարգերում հաղթանակ է տարել: «Ես շատ ուրախ եմ, որ կարողացա Վիկի համար տիտղոսային մենամարտի հասնել: Վիկն այնքան էր ուզում ևս մեկ հնարավորություն ստանալ, որ մենք համաձայնեցինք մարտին քիչ գումարով»,-Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուի խոսքը հաղորդում է pro-box.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |