Սաբինա Ֆրեյզեր. Չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը16 հունվարի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի միջև կապ չկա, և դրանք չի կարելի շաղկապել: Չնայած և չի կարել պնդել, որ դրանք առհասարակ կապված չեն: Որոշակի մակարդակում դրանք փոխկապացված են, սակայն պետք չէ հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը»,- bs-kavkaz.org տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Հայ-թուրքական արձանագրություններն իրականում բազմաթիվ հակառակորդներ ունեն, ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ընդդիմությունում, հասարակական կառույցների միջավայրում: Բայց կա ևս մեկ շատ լուրջ խոչընդոտ` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով և չպետք է այն բացի, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Հայաստանի հետ բանակցություններ սկսելով` Թուրքիան ենթադրում էր, որ կարող էր վարել դրանք` հաշվի չառնելով Բաքվի կարծիքը և չսպասելով ադրբեջանցիների կողմից այդքան բուռն արձագանքի: Սակայն թուրքերը սխալվել էին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների վրա. հասարակությունը և ազգայնական ուժերը հասան նրան, որ Անկարան Երևանի հետ հարաբեությունների ժամանակ ստիպված եղավ հաշվի առնել Բաքվի կարծիքը»,-ընդգծել է Ֆրեյզերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ապագան, Ֆրեյզերն ասել է. «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն տարբերակն այն է, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, այսինքն` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի և անվտանգության երաշխիքների տրամադրում: Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, պահպանելով կապը միայն Հայաստանի հետ: Ղարաբաղում կա գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, ուստի միջանկյալ կարգավիճակը նրան հնարավորություն կտա հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, ներդրումներ ներգրավել»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |