«Ժառանգությունը» նամակ է հղել Հայաստանում ԵԽԽՎ համազեկուցողներին![]() 16 հունվարի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը երկրում խորհրդարանի ընտրակարգին անցնելու վերաբերյալ հիմնավորումներով նամակ է հղել Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, նամակը փոխանցվել է Հայաստանի Ազգային Ժողովում Ջոն Պրեսկոտի հետ հանդիպմանը: Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |