Իրանը չի համաձայնել նվազեցնել գազի սակագները Թուրքիայի համար![]() 16 հունվարի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Իրանը չի համաձայնել Թուրքիայի պահանջներին այդ երկիր մատակարարվող գազի սակագները նվազեցնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է Trend-ը: «Իրանը չի համաձայնել նվազեցնել գազի սակագները, սակայն Անկարան կշարունակի պնդել այդ հարցում»,- ասել է Յըլդըզը: 1996թ. Իրանն ու Թուրքիան տարեկան 10 մլրդ խորանարդ մետր (օրական 30 միլիոն խորանարդ մետր) գազի մատակարարման մասին պայմանագիր են կնքել: 2011 թվականին իրանական գազի արտահանումը Թուրքիա աճել է 12 տոկոսով` համեմատած 2010-ի հետ` կազմելով օրական 24 միլիոն խորանարդ մետր: Թուրքական Botas պետական խողովակաշարային ընկերության վիճակագրական տվյալների համաձայն, 2011 թվականին Թուրքիան Իրանից 39,7 մլրդ խորանարդ մետր գազ է ներկրել: Թուրքիա գազ ներկրողների թվում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին հաջորդում են Իրանն ու Ադրբեջանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |