Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հանդես է գալիս Իրանի հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հանդես է գալիս Իրանի հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը Իրանի միջուկային գործունեության շուրջ ծագած խնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայկական իշխանությունների դիրքորոշումն իրանական հիմնախնդրի առնչությամբ անփոփոխ է»,- նշել է նա` հավելելով, որ Հայաստանը գնահատում է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին` որպես պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը:

Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը:

5  16.01.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---