Հայաստանում ևս մեկ ինքնասպանության փորձ է կանխվել

Հայաստանում ևս մեկ ինքնասպանության փորձ է կանխվել

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին`ժամը 13.34-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 55-րդ բնակարանի բնակիչն ուզում է ինքնասպան լինել` 9-րդ հարկից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` իրավապահ մարմինների կողմից բացվել է բնակարանի դուռը, կանխվել` Նարինե Օհանջանյանի (տառապում է հոգեկան հիվանդությամբ) ինքնասպանության փորձը և տեղափոխվել Կապան քաղաքի հոգեբուժարան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---